ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Դարդակ ջեբով, էդ ու՞ր էիր գնացել, Փանոս ջան...

Դարդակ ջեբով, էդ ու՞ր էիր գնացել, Փանոս ջան...
11.02.2025 | 07:38

Էն խիզանիդ էլ առաջդ գցած, ցինգիր-ցինգիր անելով գնացիր Վաշինգտոն հասար, որ ի՞նչ ասես:

Ըստի ա, որ լիզուդ օխտը գեղ ա քշում, բա խոսեիր, ասեիր էկել եմ, դուք իմ ազիզ բարեգամնին եք:

Ես էլ ձեզ խիստ եմ սիրում:

Տեհաք, որ դարդակ փետին շուն էլ չի հաչում:

Տեհաք, որ մըտիկ են անում ձեռիդ, հա, էկել, էկել ես,

բա ի՞նչ ես բերել:

Ընդի էիր, տեհած կլինես, թե էն սուննաթած ջհուդին ո՜՜նց գլխներին դրին:

Խի՞, նրա հմա, որ լիքը ձեռով էր գնացել...քեզ նման ծափ տալով չէր գնացել, նախաճաշ ուտելու գդալը ծոցաջեբումը դրած:

Լյա ֆամի գազային, նավթային պաշարների քարտեզն ու

Գազայի տարածքը որպես քաղցր պատառ դրեց աշխարհի խազեյնի ըղաքին, իր կոճին ալչու կընգնացրեց, գնաց:

Ես էն քու խիզանիցդ եմ զըրմանում, որ ասում են օձի խելք ունի գլխումը:

Բա կարա՞լ չէր քեզ սըվորցնի, որ ասեիր՝ խազեյնը ապրած կենա, դու ասել ես, թե Ամերիկան բոյարխանի կարասը չի, որ ոնց ուզենաք տակը տաք, դրդակեք: Սրանից դենը, ուկրաինական ընդերքի էլածով պըտի փակվեք:

Դէ ես նրանց ունեցվածքը՝ մոտ 10 տրիլիոնի հասնող ունեցվածքը չունիմ, բայց դե ես էլ իմ գյորա մարդ եմ:

Հաստատ մի երկու տրիլիոնի հասնող Ամուլ սար ու Սյունիք կունենամ, Սևանի խմելու ջուր կունենամ:

Էդ բոլորը քեզ փեշքեշ, մենակ թե արի, մի անգամ մեր կողմերումը ըրեվա:

Էնքան շուն -շանգյալ կա, որ աչք են դրել դրանց վրա:

Արի, համ դըրանք պոչները ոտների արանքը կկոխեն քու ահից, համ էլ գոջու խաշլամա կանեմ, սև խոզ կմորթեմ, խրոված կանեմ:

Հաց կուտենք, մի-մի բաժակ ծիրանի քաշովի արաղ կխմենք:

Թե չէ գնացել ես....

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3502

Մեկնաբանություններ